
Լուսանկարիչն օգտագործել է 106 տարվա տեսախցիկ և ստեղծել է գեղեցիկ դիմանկարներ

Ժիլ Կլեմենը ժամանակակից լուսանկարիչ է, ով սիրում է փորձարկումներ անել հնի և նորի խառնուրդով:
«Ես իմ լուսանկարները ստեղծելու համար օգտագործել եմ 106 տարվա տեսախցիկ: Չնայած տեխնիկական որոշ թերություններին, այդ տեսախցիկն օգնում է արտացոլել անկատար աշխարհի ամբողջ գեղեցկությունը»,- իր էջում գրել է լուսանկարիչը:
Կլեմենն օգտագործել է երկու տարբեր տեխնիկաներ, որոնք լավ տարածում են ունեցել 1850-ական և 1860-ական թվականներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը