Արցախի Նախագահը և բելգիացի պատգամավորները քննարկվել են խորհրդարանական կապերի զարգացումը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Բելգիայի Դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ ատգամավորների:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Բելգիայի խորհրդարանականների այցը մեր Արցախ` ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միոջոցառումների շրջանակներում՝ նշելով, որ Արցախում բարձր են գնահատում անկեղծ եւ անշահախնդիր բարեկամությունը` այն դիտարկելով որպես մեր հաջողությունների առանցքային բաղադրամասերից մեկը: