«Ռեալը» հետաքրքրվում է Դոնարումայով
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Միլանի» 17-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի նկատմամբ: Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ հղում կատարելով Sport-ին, «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը տպավորված է եղել Ֆրանսիայի հետ ընկերական խաղում Իտալիայի հավաքականի կազմում Դոնարումայի դեբյուտային խաղից:
Դոնարուման հայտնվեց դաշտում ընդմիջումից հետո՝ փոխարինելով Ջանլուիջի Բուֆոնին: 81-րդ րոպեին 17-ամյա դարպասապահը Իտալիայի հավաքականի մարզաշապիկով բաց թողեց առաջին գնդակը:
Դոնարուման ծնվել է ազգային թիմի կազմում Բուֆոնի դեբյուտից 16 ամիս հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը