Բաժիններ՝

Մեյջորներում հաղթած խաղերի թվով Սերենա Ուիլյամսը նոր ռեկորդ սահմանեց

Ամերիկուհին անցավ բոլոր կանանց և նրան չի բավարարում ընդամենը մեկ հաղթանակ, որպեսզի անցնի նաև տղամարդկանց:

Շաբաթ Սերենան US Open-ի 3-րդ շրջանում ջախջախեց շվեդուհի Լարսոնին: Այս հաղթանակը ամերիկուհու համար դարձավ 307-րդը Մեծ սաղավարտի մրցաշարերում և նա անցավ նախորդ ռեկորդակիր Մարտինա Նավրատիլովային:

Առաջին հնգյակի մեջ են մտնում նաև Քրիս Էվերթը (299), Շտեֆի Գրաֆը (278) և Վինուս Ուիլյամսը (241):

Ընդ որում, Սերենան հավասարվեց Ռոջեր Ֆեդերերին և US Open-ի քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում կանցնի բոլորին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս