«Երբեք չեմ մարզի «Ատլետիկոն», «Բարսելոնան», «Լացիոն» և «Ինտերը»». Կարլո Անչելոտի
57-ամյա մասնագետը չի դավաճանի նախկին թիմերին:
«Ես երբեք չեմ մարզի «Ատլետիկոն» կամ «Բարսելոնան»: Ես հարգում եմ այս հակամարտությունների պատմությունը: Նմանապես ես չեմ մարզի նաև «Լացիոն» կամ «Ինտերը»:
Դա իմ սեփական պատմությունն է, որին կարևոր է հարգանքով վերաբերվելը: Ես շատ եմ հարգում «Ատլետիկոյին» և «Բարսելոնային», բայց ես չեմ կարող մարզել այդ ակումբները, քանի որ ես 2 տարի աշխատել եմ «Ռեալում»»,- ասել է Անչելոտին Marca-ին:
Անչելոտին խաղացել է «Պարմայի», «Ռոմայի» և «Միլանի» կազմերում, որոնց հետ նվաճել է 3 Սկուդետո:
Որպես մարզիչ աշխատել է «Ռեջանայի», «Պարմայի», «Յուվենթուսի», «Միլանի», «Չելսիի», «ՊՍԺ»-ի և «Ռեալի» հետ, իսկ այս ամառ իտալացին գլխավորեց «Բավարիան»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը