![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախում զինվորը զոհվել է մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում. ԼՂՀ ՊՆ
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/xarabax-6.jpg)
Սեպտեմբերի 2-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած մահվան ելքով պատահարի մանրամասները պարզելու համար կատարված քննությամբ արձանագրվել է, որ զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում:
Միջադեպի մանրամասները պարզելու համար քննությունը շարունակվում է:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն