
Դանիա – Հայաստան խաղից առաջ տարաձայնություն է եղել ֆեդերացիաների միջև

Bt.dk կայքը տեղեկացնում է, որ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Դանիա – Հայաստան հանդիպումից առաջ երկու երկների ֆեդերացիաների միջև առաջացել են տարաձայնություններ:
Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները խնդրել են հայկական կողմին խաղի ընթացքում հանդես գալ կապույտ կիսավարտիքներով: Հայկական կողմը մերժել է այս խնդրանքը: Այս դեպքում ստացվում է, որ երկու կողմերն էլ հանդես են գալու սպիտակ մարզահագուստով:
Եթե հյուրի կարգավիճակով հանդես եկող Հայաստանի հավաքականը չփոխի որոշումը, ապա Դանիայի հավաքականը ստիպված է լինելու հանդես չգալ նոր մարզահագուստով:
Հիշեցնենք, որ Դանիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան