«Սա ֆուտբոլ է և ես չեմ պատրաստվում երկար մտածել այդ դրվագի մասին». Սուխին՝ Մխիթարյանի վնասվածքի մասին
Չեխիայի հավաքականի ավագ Մարեկ Սուխին չեխական լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքականի դեմ հանդիպմանը և մասնավորապես հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ բախման մասին:
Սուխին նշել է, որ չի կարծում, թե բախումը շատ ուժեղ է եղել: Ըստ նրա՝ Հենրիխը այնքան արագ ֆուտբոլիստ է, որ ինքը չի կարողացել շարժվել կանգնած տեղից:
«Հարվածներ ստացել ենք երկուսս էլ: Հիմա միայն հուսով եմ, որ նա շուտ կվերադառնա: Սա ֆուտբոլ է և ես չեմ պատրաստվում երկար մտածել այդ դրվագի մասին»,- նշել է Չեխիայի հավաքականի ավագը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ծնկի հատվածում սալջարդ է ստացել: Ապաքինման համար կպահանջվի մոտավորապես 10 օր: Այսպիսով, Մխիթարյանը վստահաբար բաց կթողնի Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը Դանիայի հետ:
Մխիթարյանն արդեն վերադարձել է Մանչեսթեր: Անգլիական ակումբում բուժզննումից հետո պարզ կդառնա, թե արդյո՞ք Մխիթարյանը կկարողանա մասնակցել մանչեսթերյան դերբիին, թե՞ ոչ:
Սիրարփի Աղաբաբյան