
Wall Street Journal-ը բացահայտել է, թե ով է «հարություն տվել» ռուսական տնտեսությանը

Նավթի գնանկումից և Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցներ սահմանելուց 2 տարի անց Ռուսաստանը դարձյալ գրավիչ երկիր է ներկայանում ներդրումների համար, գրում է The Wall Street Journal-ը:
Ըստ պարբերականի` գլխավոր արժանիքն այն գրագետ քայլերն են, որ ձեռնարկել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան:
Օգոստոսի 23-ին ММВБ ինդեքսը (Ռուսական ֆոնդային ինդեքսներ, MICEXINDEXCF) հասավ ռեկորդային մակարդակի: Այս տարի այն ավելացել է 25%-ով, ինչը Ռուսաստանին դարձնում է զարգացած տնտեսություն ունեցող 23 երկրների թվում 23-րդը` ըստ MSCI Inc.-ի, նշվում է հոդվածում:
Բացի այդ` ռուբլին աճել է դոլարի նկատմամբ 13%-ով, և այդ ցուցանիշը ռուբլին դարձնում է կայունությամբ երրորդը զարգացող տնտեսությամբ երկրների թվում` ըստ J. P. Morgan Chase & Co.-ի վարկածի:
Բազմաթիվ ներդրողներ, շարունակում է The Wall Street Journal-ը, կարծում են, որ ռուսական տնտեսության վերականգնման հարցում մեծ ավանդ ունի ՌԴ ԿԲ-ի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան:
Պարբերականը հիշեցնում է նրա անսպասելի որոշումը` 2014թ. նոյեմբերին ռուբլու փոխարժեքը կապել դոլարին, ապա կտրուկ ավելացնել տոկոսադրույքները` կապիտալի արտահոսքը կանխելու և ինֆլյացիան նվազեցնելու նպատակով:
«Այդ քայլերը ցավոտ էին ռուսական տնտեսության համար, որը կտրուկ ռեցեսիա էր ապրում ռուբլու փոխարժեքի անկման պատճառով, ինչպես նաև սպառողական և գնողունակության համար, սակայն ժամանակի հետ այդ գործողություններն օգնեցին վերականգնել միջազգային ներդրողների հավատը ռուսական տնտեսության նկատմամբ, որի վրա նախկինի պես ընկած է 1998թ. դեֆոլտի ստվերը»,- ասվում է հոդվածում:
WSJ-ի հարցմանը ենթարկված փորձագետները կարծում են, որ ՌԴ Կենտրոնական բանկի ճիշտ քայլերը վերականգնել են վստահությունը ռուբլու և Ռուսաստանի մակրոտնտեսական քաղաքականության նկատմամբ: