Բաժիններ՝

Օգոստոսի 14: Օրվա աստղագիտական նկարը #APOD

Կարինա միգամածության «Բանալու անցքը»

Այս մութ ու փոշոտ միգամածությունն իր անսովոր տեսքի համար կոչվում է «Բանալու անցք»: Հաբլ տիեզերական աստղադիտակի կողմից պատկերված «Բանալու անցքն» ավելի մեծ Կարինա միգամածության մի մասն է կազմում: Աչքի ընկնող մուգ փոշու հագույցներն ու բարդ եզրագծերը ձևավորվել են Կարինա միգամածության մեծ զանգված և էներգիա ունեցող բազմաթիվ աստղերի քամիներից և ճառագայթումներից:

Այս նկարում միգամածության վերին ձախ մասի փոշու ամպը մարդկային երևակայությունը կարող է նմանեցնել գերհերոսի, ով ճախրում է ամպի միջով՝ ձեռքը վեր պարզած, իր փրկյալին ներքևում պահած: Այս միգամածությունը երևում է Երկիր մոլորակի հարավային երկնքից և գտնվում է մոտ 7500 լուսատարի հեռավորության վրա: «Բանալու անցք» միգամածությունն առաջացել է մեռնող էտա Կարինա աստղից, որն իր վերջին դարերի ընթացքում հակված է ուժգին պոռթկումների:

Նկարը՝ NASA, Hubble

Ամեն օր #NASA-ն ցուցադրում է հետաքրքրաշարժ տիեզերքի մի նկար՝ պրոֆեսիոնալ աստղագետի մեկնաբանությամբ:

Բոլոր նկարներն այստեղ՝

Արմինե Փաթաթանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031