Բաժիններ՝

Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 7 նոր սմարթֆոնը

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy Note 7 նոր սմարթֆոնը: 5,7-դյույմանոց էկրանով (iPhone 6s Plus-ի 5,5 դյույմի դիմաց) գաջեթը հանդերձված է ութմիջուկանոց պրոցեսորով, ունի 4 Գբ գործառնական հիշողություն: Սարքի ներքին հիշողությունը կազմում է 64 Գբ, բացի այդ, micro SD քարտի հաշվին հնարավոր է դրա ընդլայնում մինչև 265 Գբ ծավալ:

Սմարթֆոնի հիմնական խցիկն ունի 12 մեգափիքսել լուծաչափ (ինչպես եւ iPhone 6s Plus-ը): Նոր սմարթֆոնը մատչելի կլինի երեք գույներով՝ սեւ, պլատինագույն եւ արծաթագույն տիտան:

Նոր սմարթֆոնն ունի նաեւ իր առանձնահատկությունները: Այսպես, տվյալների անվտանգությունը կապահովվի աչքի ծիածանաթաղանթի եւ մատնադրոշմի սքանավորման շնորհիվ, ինչպես նաեւ Samsung Knox համակարգի միջոցով: Սմարթֆոնը եւ S Pen հատուկ «էլեկտրոնային գրիչը» պաշտպանված են ջրից եւ փոշուց՝ IP68 ստանդարտին համապատասխան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս