
««Ոսկե գնդակի» համար պայքարն ավարտվեց». Անտուան Գրիզման

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն իր վստահությունն է արտահայտել, որ 2016թ. լավագույն ֆուտբոլիստ կճանաչվի Պորտուգալիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի առաջնության հաղթող:
««Ոսկե գնդակի» համար պայքարն ավարտվեց: Այս տարի Ռոնալդուն հաղթել է 2 խոշոր մրցաշար»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում Get French Football-ը:
Խփելով 6 գնդակ՝ Գրիզմանը դարձավ Եվրո-2016-ի լավագույն ռմբարկու: Եվրոպայի առաջնությունում Ռոնալդուն դարձավ 3 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը