
Խնձորի քացախը՝ ցելյուլիտի դեմ

Ցելյուլիտը ենթամաշկային ճարպ է, որը տհաճ «փոսիկներ» է առաջացնում մաշկի վրա: Սովորաբար ցելյուլիտը հայտնվում է կանանց կոնքերի և ոտքերի վրա: Ցելյուլիտը հաճախ կոչում են նաև «նարնջի կեղև», քանի որ այն հենց այդպիսի տեսք ունի:
Ընդհանուր առմամբ, ցելյուլիտն ի հայտ է գալիս անառողջ սննդակարգի և գենետիկայի պատճառով:
Այս տհաճ երևույթից ցանկանում են ազատվել բոլոր կանայք:
Healthyfoodteam կայքն առաջարկում է բնական միջոց, որը տան պայմաններում կօգնի ազատվել տհաճ ցելյուլիտից:
Խնձորի բնական քացախը հակացելյուլիտային ամենահզոր միջոցն է: Այն հարուստ է մագնեզիումով, կալցիումով, կալիումով և այլ հանքանյութերով, որոնք խթանում են արյան շրջանառությունն ու օրգանիզմից դուրս են բերում ավելորդ հեղուկը:
Քացախի օգտակար հատկանիշների մասին հայտնի է դեռ հին եգիպտական, հռոմեական և հունական լեգենդներից:
Ավելին, այս բնական բուժարար միջոցն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, նվազեցնում է ցելյուլիտն ու կանխարգելում է փքվածությունը:
Կարող եք տան պայմաններում պատրաստել հակացելյուլիտային քսուքը: Ձեզ միայն անհրաժեշտ է մեկ բաժին խնձորի քացախը խառնել 2 բաժին ջրով: Կարող եք նաև մի փոքր մեղր ավելացնել: Ստացված խառնուրդը քսեք պրոբլեմատիկ հատվածներին և թողեք մնա 30 րոպե, ապա լվացեք սառը ջրով:
Օրական երկու անգամ կատարեք պրոցեդուրան:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը