Գազարն ու քացախը՝ վարիկոզային երակների դեմ
Վարիկոզային երակների առաջացման մի քանի պատճառներ կան, օրինակ՝ հղիությունը, ճարպակալումը, երկար ժամանակ ոտքի վրա մնալը, քրոնիկ փորկապությունը, քրոնիկ հազը, ոտքի վնասվածքը և այլն:
Davidwolfe կայքն առաջարկում է բնական մի բաղադրատոմս, որը բաղկացած է գազարից, ալոէից և խնձորի քացախից: Այս բնական դեղատոմսը կարող եք պատրաստել անգամ տանը: Նշված երեք բաղադրիչները խառնելով՝ կստանաք քսուք, որը կվերացնի նույնիսկ ամենահամառ խնդիրները:
Ալոէ վերան տարիներ շարունակ օգտագործվել է՝ որպես բուժիչ բույս: Այն հարուստ է ամինաթթուներով, վիտամիններով և հանքանյութերով, որոնք էլ այս բույսը դարձնում են ամենահզոր և արդյունավետ մաքրող միջոցը: Այն նվազեցնում է բորբոքումները, մաքրում է տոքսինները, խոնավեցնում է մաշկն ու խթանում է իմունային համակարգը:
Խնձորի քացախը լավացնում է արյան հոսքն ու հանգստացնում է ցավերը, ծանրությունը, քորն ու այտուցվածությունը:
Գազարը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, որը կարևոր դեր է կատարում արյունատար անոթները, մաշկն ու մկանները կազմող հյուսվածքների արտադրության գործում: Այն նաև պարունակում է բետա-կարոտին, որը նույնպես չափազանց կարևոր է իմունային համակարգի համար:
Քսուք՝ վարիկոզային երակների դեմ
Բաղադրություն
- Կես բաժակ ալոէ վերա
- Մի քանի կաթիլ խնձորի բնական քացախ
- Կես բաժակ կտրատած գազար
Կտրատած գազարն ու ալոէ վերան լցրեք բլենդերի մեջ և խառնեք: Հարելու ընթացքում ավելացրեք խնձորի քացախը: Ամբողջը լավ խառնեք՝ մինչև քսուք ստանաք:
Ստացված զանգվածը քսեք ոտքերին և փաթաթեք վիրակապով, թողեք մնա կես ժամ: Վերջում լվացեք ոտքերը սառը ջրով: Լավագույն արդյունքի համար օրական մի քանի անգամ կրկնեք պրոցեդուրան:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: