Քացախի և մեղրի օգնությամբ մաքրեք աղիները

Եթե նոր եք վերադարձել արձակուրդից և նկատում եք, որ ոչ միայն քաշ եք ավելացրել, այլև՝ աղիքային խնդիրներ են ծագել, ապա բնական բաղադրատոմսերով աղիները մաքրելու ժամանակն է:

Ինչպե՞ս իմանալ, որ աղիները մաքրելու ժամանակն է:

Աղիներում տոքսինների կուտակումները կարող են մի շարք առողջական խնդիրների հանգեցնել: Այս խնդիրների ամբողջությունը նշանակում է, որ աղիները մաքրման կարիք ունեն:

  • Փորկապություն. փորկապության կարող է հանգեցնել ոչ ճիշտ սննդակարգը, սթրեսը կամ քիմիկատները և այլ թունավոր տարրեր, որոնք ստիպում են աղիներին ինքնամաքրվել՝ առավել շատ մուկուս արտադրելով, որն էլ իր հերթին՝ կպչում է աղիների պատերին և փորկապություն է առաջացնում:
  • Ցավեր. գլխացավերը, մեջքի ցավերը կարող են աղիքային խնդիրների արդյունք լինել:
  • Հոգնածություն. աղիներում կուտակված տոքսինները կարող են տեղաշարժվել ամբողջ օրգանիզմով մեկ՝ առաջացնելով հոգնածություն:
  • Տհաճ հոտ. բերանի տհաճ հոտը, մարմնի հոտն ու գազերը կարող են ի հայտ գալ աղիներում տոքսինների կուտակման պատճառով:
  • Ակնե. հաճախ ակնեն ի հայտ է գալիս «լցված» աղիների պատճառով:

Աղիների բնական մաքրում

Կարդացեք նաև

Բաղադրություն

  • 230 մլ գոլ ջուր
  • 2 ճ/գ խնձորի քացախ
  • 2 ճ/գ մեղր

Գոլ ջրի մեջ լցրեք 2 ճ/գ խնձորի քացախն ու 2 ճ/գ մեղրը: Ամբողջը լավ խառնեք, մինչև մեղրն ամբողջովին լուծվի: Ամեն առավոտ կամ օրվա ցանկացած պահի խմեք այս խառնուրդը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Տեսանյութեր

Լրահոս