Բաժիններ՝

Թուզն ու քացախը՝ նիհարելու հրաշալի միջոց

Անառողջ սնունդը, օրվա սխալ ռեժիմը, ֆիզիկական վարժությունների բացակայությունը հանգեցնում են ենթամաշկային ճարպերի կուտակման: Սա ոչ միայն վնասում է արտաքին տեսքը, այլև՝ առողջությունը:

Անկասկած, առողջ ճանապարհով նիհարելը երկար գործընթաց է, որը պահանջում է խելամիտ և ճիշտ մոտեցում:

Takprosto կայքն առաջարկում է տնական միջոց, որը կօգնի արագ և արդյունավետ կերպով ազատվել անցանկալի ճարպերից:

Բաղադրություն

  • 200 մլ խնձորի քացախ
  • 3 չորացրած թուզ

Չորացրած թզի վրա ատամի չոփով ծակեր արեք և դրեք տարայի մեջ: Վրան լցրեք խնձորի քացախը, տարայի կափարիչը ծածկեք և թողեք խառնուրդը մնա ամբողջ գիշեր:

Հաջորդ առավոտյան քամեք թուզը և կերեք, իսկ երեկոյան մնացած քացախի մեջ 3 նոր թուզ լցրեք:

Քացախի այս չափաքանակը կբավականացնի մեկ շաբաթ: 8-րդ օրը թարմ խառնուրդ պատրաստեք՝ ավելացնելով 200 մլ խնձորի քացախ: Բուժման կուրսը շարունակեք ևս 7 օր:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս