Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդն» ուներ հենց Հենրիխ Մխիթարյանի կարիքը

«Կարմիր սատանաները» շատ բան կորցրին 2015-16թթ. մրցաշրջանում և, անշուշտ, ամառը կորուստները վերականգնելու լավագույն ժամանակն է:

«Մանչեսթեր Յունայթեդին» պետք էր մարզիչ, ով կհամապատասխանի ակումբի չափանիշներին և միշտ բարձրունքում կլինի. նրանք ստորագրեցին Ժոզե Մոուրինիոյին:
Նրանք չունեին պաշտպան, ով կարողանար «կարդալ» խաղը և իր ֆիզիկական բարձր պատրաստվածության շնորհիվ կայուն կերպով պաշտպաներ թիմի դարպասները. ակումբը հրավիրեց Էրիկ Բեյլիին:

Չնայած հարձակողական գծի բարձր մակարդակին, «Մանչեսթեր Յունայթեդը» իրական 9-րդ համարի կարիք ուներ, ով կկարողանար իր կողմ գրավել պաշտպանների ուշադրությունը և ցանկացած տարածությունում մասնակցեր հարձակումներին. բարի գալուստ, Զլատան Իբրահիմովիչ:

Բայց այն, թերևս, ինչի կարիքը ակումբն իսկապես ունի՝ հարձակողական ոճի կիսապաշտպանն է: Մեկը, ով կարող է գոլային պահեր ստեղծել և սահուն կերպով «անցնել» պաշտպանների արանքով: Եվ հենց այդ պատճառով, Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» այս տարվա լավագույն ձեռքբերումը:

Մխիթարյանը հենց այն ֆուտբոլիստն է, ում կարիքն իսկապես ունեին «Կարմիր սատանաները»: Նա ունի կիսապաշտպանությունից հարձակում դուրս գալու հրաշալի ունակություն, հրաշալի տեսնում է դաշտը, հավատում է իր ուժերին և գնդակին: Հենրիխն ունի այն ամենը, ինչ խոստացավ ցուցադրել Մեմֆիս Դեպայը, բայց չկարողացավ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս