Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում է
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում է:
Առաջին քառորդում Հայաստանի հավաքականը զիջում էր մրցակցին միայն 4 միավորով (16:20): Այնուհետ երկրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաները ոչ միայն հետ բերեցին կորցրած միավորները, այլև առաջ էին հաշվի մեջ մեկ միավորով` 35:34: Երրորդ քառորդը բավականին դժվարին ստացվեց երկու թիմերի համար էլ, սակայն Հայաստանի հավաքականը շարունակում էր տիրել նախաձեռնությանը` 51:46: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 60:74 և Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը դուրս եկավ եզրափակիչ:
Այս խաղում ամենաարդյունավետը Անդրե Սպայտ Մկրտչյանն էր` 24 միավոր:
Կիսաեզրափակչի մյուս զույգերը կազմել են Անդորրան և Սան Մարինոն: Նրանք ուժերը կչափեն Երևանի ժամանակով 21:30-ին: