
Դեմքը թարմացնող ելակով դիմակ

Թարմ և գեղեցիկ կարող է լինել միայն խնամված մաշկը: takprosto կայքն առաջարկում է հրաշալի մի սկրաբի բաղադրատոմս, որն իր մեջ մեծ քանակությամբ վիտամիններ և մրգային թթուներ է պարունակում: Սկրաբի բաղադրության մեջ մտնում են 3 բաղադրիչներ:
Բաղադրություն
- 1 ելակ
- 1 թ/գ շաքարավազ
- 1 թ/գ կոկոսի, նշի կամ ձիթապտղի յուղ
Ելակը մանրացրեք, տրորեք յուղով և շաքարավազով:
Ելակի սկրաբի միջոցով 5 րոպե մերսեք դեմքը: Վերջում լվացվեք սառը ջրով:
Այս սկրաբը պետք է քսել նախապես մաքրված դեմքին: Պրոցեդուրայից հետո անգամ խոնավեցնող քսուքի կարիք չի լինի: Եթե նշի յուղ եք օգտագործում, ապա դեմքն առանց որևէ քսուքի կթարմանա և խորապես կսնուցվի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը