
Քանիե Ուեսթը փողոցում հանդիպած երիտասարդ ռեփերին օգնել է դեբյուտային ալբոմ ձայնագրել

Ամերիկացի պրոդյուսեր եւ ռեփեր Քանիե Ուեսթն օգնել է փողոցում իր ուշադրությունը գրաված երիտասարդ արտիստին դեբյուտային ալբոմ ձայնագրել: Այս մասին հաղորդել է NME-ը:
Գնահատելով Թեննեսիի նահանգից Քեմերոն Գրեյի տաղանդը՝ Ուեսթը նրա փոխարեն վճարել է ստուդիական ծախսերը եւ ձայնագրությանը ներգրավել է պրոդյուսեր Էնթոնի Քիլհոֆերին, որը «Գրեմմի» չորս մրցանակների դափնեկիր է:
Նշվում է, որ երիտասարդ ռեփերի դեբյուտային ալբոմն արդեն ձայնագրված է եւ կոչվելու է Cocaine Ferrari: Ռելիզի ամսաթիվն առայժմ հայտնի չէ:
Հրատարակությունը հաղորդում է, որ 2015 թվականի փետրվարին Գրեյը Ուեսթին տեսել էր լոսանջելեսյան House Of Blues սրահից ոչ հեռու եւ նրա ուշադրությունը գրավել՝ կատարելով մի քանի համարներ: Ունկնդիրների մեջ եղել է նաեւ կանադացի փոփ-երգիչ Ջասթին Բիբերը: