Քացախը՝ ցելյուլիտի դեմ
Եթե ցանկանում եք ձիգ և գեղեցիկ մաշկ ունենալ, միայն առողջ սնունդն ու սպորտով զբաղվելը բավական չէ: Ցավոք, մաշկի այնպիսի փոփոխությունը, ինչպիսին է ցելյուլիտը, կարող է ի հայտ գալ նաև նիհար մարդկանց մոտ և կարող է հորմոնային խախտումների, սխալ մարսողության ու նույնիսկ գենետիկայի հետևանք լինել:
Takprosto կայքն առաջարկում է մի միջոց, որը հայտնի էր դեռ ցարական Ռուսաստանի կանանց: Արդյունքը գրեթե անմիջապես է երևում: Բավական է շաբաթական 2 պրոցեդուրա, որպեսզի մեկ ամիս անց մաշկը ձգվի և հարթանա:
Քացախը՝ ցելյուլիտի դեմ
Նիհարելու նպատակով խնձորի քացախն օգտագործում են մի քանի տարբերակներով՝ լոգանքների, մերսումների տեսքով: Հարցն այն է, որ քացախը մրգային թթուներ է պարունակում, որոնց շնորհիվ լավանում է պրոբլեմատիկ հատվածների նյութափոխանակությունը: Քացախը տարրալուծում է ճարպերն ու դուրս է բերում դրանք օրգանիզմից:
Ձեզ ենք ներկայացնում հակացելյուլիտային փաթաթումներ, որոնց հիմնական բաղադրիչը խնձորի բնական քացախն է:
Բաղադրություն
- 5 ճ/գ խնձորի քացախ
- 5 ճ/գ մեղր
- 5 ճ/գ ալյուր
- Սննդային պոլիէթիլենային տոպրակ
Տրված բաղադրիչնելով միջին խտության խմոր պատրաստեք: Մինչև ստացված խմորը մաշկին քսելը՝ մաշկը մաքրեք:
Խմորը քսեք պրոբլեմատիկ հատվածներին և փաթաթեք սննդային պոլիէթիլենային տոպրակով: Թողեք մնա մոտավորապես 1 ժամ, ապա լվացրեք գոլ ջրով և խոնավեցնող քսուք քսեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը