Ասպիրինն ու մեղրը՝ դեմքի մաշկի համար
Գեղեցիկ և առողջ մաշկ ունենալու մասին երազում են բոլոր կանայք: Այս ամենն իմանալով՝ just-lady կայքն առաջարկում է մատչելի և պարզ դիմակ, որի հիմնական բաղադրիչները մեղրն ու ասպիրինն են:
Այս երկու բաղադրիչների համադրությունն ունի բուժիչ և վերականգնող հատկանիշներ, բացի այդ, այն հրաշալի է նաև՝ որպես խնամքի միջոց:
Այսպիսով՝ ձեզ անհրաժեշտ է.
- 2 հաբ ասպիրին
- Փոքր-ինչ մեղր
- Մի քանի կաթիլ ջուր, որպեսզի ասպիրինը բյուրեղանա
Ջուրը լցրեք ասպիրինի վրա, սպասեք 10 վայրկյան մինչև բյուրեղանա: Ավելացրեք 1 թ/գ մեղր:
Դիմակը քսեք նախօրոք մաքրված դեմքին, թողեք մնա 10 րոպե:
10 րոպե անց դիմակը տրորեք սկրաբի նման և շրջանաձև շարժումներով մաքրեք մաշկի վրայից: Դեմքը լվացրեք:
Դեմքը մաքրելուց հետո խոնավեցնող քսուք քսեք: Խուսափեք աչքերի հատվածներից:
Մեկ շաբաթ անց կնկատեք տարբերությունը: Մաշկը կթարմանա և կհարթվի: Բորբոքումները կանցնեն, ծակոտիները կմաքրվեն, կանցնեն նաև սև կետերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը