Ազատվեք ոտնաթաթի կոճերից
Ոտնաթաթերի կոճերը շատ կանանց տառապանքի պատճառ են: Դրանք կարող են մի շարք անհարմարություններ պատճառել, օրինակ՝ ցավեր քայլքի ժամանակ, ոտնաթաթի դեֆորմացիա և այլ խնդիրներ:
Կոճերը կարող են առաջանալ մի շարք պատճառներով՝ չափազանց կիպ, բարձրակրունկ կոշիկների, անառողջ սննդի, ժառանգականության, ռևմատոիդ արթրիտի, և այլն:
Որպես կանոն՝ օրթոպեդները խորհուրդ են տալիս վիրահատական միջամտությամբ հեռացնել այս գոյացությունը, կամ ուղղիչ ներդիրներ օգտագործել: Սակայն ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս խուսափել նմանատիպ բուժումից և առաջարկում է բնական միջոցներ:
Ինչպե՞ս տան պայմաններում ազատվել կոճերից
1. Նախ՝ պետք է մաքրել օրգանիզմն ու հոդերն ավելորդ աղերից: Դրա համար երեկոյան 1 ճ/գ մանրացրած դափնու տերևների վրա լցրեք 300 մլ ջուր և հասցրեք եռման: Եփեք 5 րոպե, ապա թուրմը լցրեք թերմոսի մեջ և թողեք թրմվի մինչև առավոտ: Առավոտյան քամեք և կում-կում խմեք 3 օրվա ընթացքում, ապա դադար տվեք և կրկնեք եռօրյա կուրսը:
2. Կանոնավոր կերպով սպիրտի և դափնու տերևների խառնուրդով տրորումներ կատարեք: 5 մեծ դափնու տերևների վրա լցրեք 100 մլ օղի: Թողեք թրմվի 1 շաբաթ: Լուծույթը ժամանակ առ ժամանակ խառնեք: Երեկոյան ոտքերը փափկեցրեք սոդայաջրում և կոճերին նախօրոք թրմի մեջ թրջած թանզիֆ (марля) փաթաթեք: Գիշերը գուլպաներ կրեք: Բուժման կուրսը՝ 2 ամիս:
3. Ասպիրինի 5 հաբը լուծեք 10 մլ յոդի մեջ: Ստացված խառնուրդը քսեք կոճերին: Այս խառնուրդը հանում է հոդացավերը, այնպես որ, կարող եք նաև այլ հատվածներին քսել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը