Բաժիններ՝

Հայտնաբերվել է Աղստև գետում ընկած «Քարավարտ» ՍՊԸ-ի աշխատակցի դին

Հունիսի 10-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Բետոնիտ» գործարանի մոտակայքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պատը փլուզվել է, քաղաքացին ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ժամը 00.05-ի սահմաններում փլուզվել են «Իջևանի բետոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի մոտակայքում գտնվող «Քարավարտ» ՍՊԸ ՀԷԿ-ի ջրի կարգավորիչ շերտափեղկերի կողային (50սմ x մոտ 50մ) և դիմային (1մ x մոտ 8մ) պատվարները, ինչի հետևանքով «Քարավարտ» ՍՊԸ-ի աշխատակից Վ. Գ.-ը (1969թ. ծնված) աշխատանքներ կատարելիս պատի փլուզումից ընկել է Աղստև գետը:

Մինչ ժամը 02.43-ը փրկարարներն Աղստև գետի երկայնքով (դեպի Ազատամուտ գյուղ) մոտ 600 մետր իրականացրել են որոնողական աշխատանքներ, որը մթության պատճառով դադարեցվել է:

Ժամը 07.25-ին դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 07.33-ի դրությամբ վերսկսվել են որոնողական աշխատանքները, որին մասնակցում են Դիտավան գյուղի 20 բնակիչ և գյուղապետը:

Ժամը 10.15-ին փրկարարները գետից (դեպքի վայրից մոտ 2 կմ հեռավորությունից) դուրս են բերել Վ. Գ.-ի դին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս