Բաժիններ՝

Կենդանակերպի Հողային նշանների քարերը. Ցուլերի, Այծեղջյուրների և Կույսերի թալիսմանները

Հողը բավականին ուժեղ տարերք է, որը Կենդանակերպի այդ նշաններին օժտում է անկրկնելի որակներով և միանգամայն յուրահատուկ թալիսմաններով:

Ունիվերսալ քարեր և թալիսմաներ:

Մարդիկ, ովքեր ծնվել են Հողային նշաններից որևէ մեկի հովանու ներքո, սիրում են կարգ ու կանոն: Նրանք իմաստուն են, տրամաբանող և խելացի: Նրանք համբերատար են և համառ, սակայն նրանց երբեմն չի բավարարում էներգիան:

Եթե Դուք ցանկանում եք ընտրել Ձեզ համար ունիվերսալ թալիսման, կարող եք ընտրել մուգ, ոչ թափանցիկ քար: Դա կարող է լինել լրիվ սիմետրիկ առարկա, օրինակ՝ բուրգ կամ գունդ: Շատ մասնագետներ կարծում են, որ Կենդանակերպի Հողային նշանների համար հարմար թալիսման կարող է լինել մեր մոլորակի պատկերը:

Կույսերի քարերն ու թալիսմանները:

Կույսի թալիսմանը մորեխն է, որն օգնում է պահպանել հանգստությունն այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է:

Կույսի քարերն են հասպիսը, սարդիոնը և նեֆրիտը: Դրանք ստեղծում են շատ ուժեղ դրական դաշտ Կենդանակերպի այդ նշանի ներկայացուցիչների շուրջ:

Այծեղջյուրների քարերն ու թալիսմանները:

Այծեղջյուրի քարերն օնիքսն ու մալախիտն են, որոնք ընդունակ են օգնելու տվյալ նշանին՝ ուժ հավաքելու դժվար գործի համար: Այս քարերի հատկանիշները զարմանալի են, քանի որ օժտված են անկրկնելի հաջողությամբ: Այծեղջյուրի թալիսմանը սև կատուն է կամ կրիան:

Ցուլերի քարերն ու թալիսմանները:

Ցուլի թալիսմանը ցուլն է կամ փիղը: Փիղը օգնում է ֆինանսական հարցերում, իսկ ցուլն օժտում է ինքնավստահությամբ: Լավագույն մետաղը ոսկին է:

Ցլի քարերն են զմրուխտը և ագաթը: Զմրուխտը կազատի Ձեզ դեպրեսիայից, իսկ ագաթը կգրավի փող և հաջողություն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս