Բաժիններ՝

ԵԱՏՄ անդամ Ղազախստանի հետ Հայաստանն առևտուր չի անում

Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել է: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` աճը կազմել է մոտ 2%: Սակայն ուշագրավ է, որ ապրանքաշրջանառության ակտիվացումը տեղի է ունեցել միայն Ռուսաստանի հետ, որի հետ առևտրի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ ապրանքաշրջանառության 27.4%-ը: Մինչդեռ ԵԱՏՄ երկրներից Ղազախստանի հետ առևտորը զրոյացել է, իսկ Բելառուսի հետ` 07%-ից իջել է 0.6%-ի:

Եվրամիության հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը տարվա սկզբից նվազել է 1%-ով` կազմելով ընդհանուր ապրանքաշրջանառության 24.4%-ը: Սա հիմնականում տեղի է ունեցել Գերմանիայի հետ առևտրի ծավալների նվազման հետևանքով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս