Հրաշք քսուքը պայքարում է բորբոքային պրոցեսների դեմ

Ognov կայքը խորհուրդ է տալիս տնական քսուք, որը հրաշալի կերպով պայքարում է բորբոքային պրոցեսների դեմ:

Քսուքի պատրաստման համար անհրաժեշտ է

  • 40 գ բնական դեղնամոմ (воск)
  • 100 մլ ձիթապտղի յուղ
  • 2 ճ/գ շաքարավազ

Դեղնամոմին ավելացնել շաքարավազը և դնել մարմանդ կրակի վրա: Դանդաղ խառնել, հալեցնել միասին, յուղի մեջ: Այս ամբողջը դանդաղ և երկար է հալչում: Անդադար խառնեք: Դեղնամոմը կփափկի: Պետք է համասեռ զանգված ստանաք: Երբ խառնուրդը պատրաստ լինի, սառեցրեք և օգտագործեք:

Այս քսուքն օգնում է տարատեսակ բորբոքումների դեպքում

Կարդացեք նաև

  • Հարբուխ և քթի փակվածություն. քթի յուրաքանչյուր անցքի մեջ մի փոքր այս քսուքից քսեք: Այս քսուքը հրաշալի է հատկապես փոքր երեխաների համար:
  • Կոկորդի ցավի դեպքում նշիկների հատվածում մի փոքր այս քսուքից քսեք և փաթաթեք կոկորդը տաք շարֆով:
  • Հազ. կրծքավանդակի առջևի և ետևի մասերին այս քսուքից քսեք և փաթաթեք տաք շարֆով:
  • Ստոմատիտ և հերպես. բամբակե փայտիկով անընդհատ քսեք այս քսուքը ստոմատիտի և հերպեսի վրա:
  • Ականջի բորբոքում. Այս քսուքն ականջի փայտիկով զգուշորեն քսեք ականջին: Ականջի ցավը կանցնի հաջորդ օրը:
  • Մկաների ձգվածության, հոդացավերի, հին վնասվածքների դեպքում ցավող հատվածին օրական 2-3 անգամ քսեք այս քսուքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս