Բաժիններ՝

Ուղեղը մարզող հանելուկներ. ընդլայնում ենք գիտակցությունը

5sfer.com կայքը ներկայացնում է մի քանի հանելուկ, որոնք կստիպեն ձեզ մտածել ու մարզել ուղեղը: Փորձեք գուշակել առանց պատասխաններին նայելու:

1. Գետին մոտենում է երկու մարդ: Ափի մոտ նավակ կա, որը կարող է միայն մեկին տեղափոխել, բայց երկուսն էլ տեղափոխվում են  դիմացի ափ: Ինչպե՞ս:

2. Որտե՞ղ է հանդիպում այնպիսի իրավիճակ, որ ձին ձիու վրայով անցնի:

3. Շերլոկ Հոլմսը քայլում էր փողոցով: Հանկարծ նա գետնին ընկած մահացած կին է  տեսնում: Նա մոտենում է, բացում կնոջ պայուսակը և վերցնում հեռախոսը: Հեռախոսային գրքում գտնում է նրա ամուսնու հեռախոսահամարն ու զանգահարում. «Արագ այստեղ եկեք: Ձեր կինը մահացել է»: Որոշ ժամանակ անց ամուսինը գալիս է, նայում է կնոջն ու ասում. «Սիրելիս, ի՞նչ է պատահել քեզ»: Իսկ հետո գալիս է ոստիկանությունը: Շերլոկը մատնացույց է անում այդ կնոջ ամուսնուն և ասում. «Ձերբակալեք նրան, նա է մարդասպանը»: Հարց՝ ինչո՞ւ Շերլոկն այդպես մտածեց:

Կարդացեք նաև

4. Ապակյա տարան դրված է սեղանին: Այն այնպես է դրված, որ մի մասը գտնվում է օդում, իսկ մյուսը՝ սեղանին: Ի՞նչ է դրված տարայի մեջ, եթե  կես ժամ հետո այն ընկնի: Եվ ինչո՞ւ:

5. Մեկը ծով է գնում, ու փոթորիկ է սկսվում: Նրան քշում-տանում է մի կղզի, որտեղ տղամարդիկ չկան, ապրում են միայն աղջիկներ: Առավոտյան արթնանալով՝ հայտնաբերում է, որ կապկպված է ու ինչ-որ ծեսի է մասնակցում, նրան ուզում են սպանել: Նա վերջին խոսք է խնդրում: Երբ նա ասում է դա, աղջիկները նրան ապահովում է նավակով, սննդով և ջրով ու ուղարկում տուն: Ի՞նչ է նա ասում:

6. Բետոնե մատ է կանգնած, որի բարձրությունը 3 մետր է, երկարությունը՝ 20, իսկ ընդհանուր կշիռը՝ 3 տոննա: Ինչպե՞ս քանդել այն՝ չունենալով ոչ մի գործիք:

uxex

Պատասխաններ
1. Նրանք գտնվում էին տարբեր ափերի վրա:
2. Շախմատում
3. Որովհետև Շերլոկ Հոլմսը նրան հասցեն չէր ասել:
4. Սառույց
5. Թող ինձ սպանի ամենատգեղ աղջիկը:
6. Այդպիսի պատի հաստությունը կլինի 2 սմ-ից ոչ ավելի, ինչը թույլ կտա հրել այն ձեռքով:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս