Բաժիններ՝

Կոճապղպեղի հյութի օգնությամբ ազատվեք մաշկի մուգ հետքերից

Պարանոցի, թևատակերի, արմունկների և ծնկների մուգ հետքերը տհաճ երևույթներ են, որոնք կարող են ի հայտ գալ գրեթե բոլորի մոտ:

Այս հետքերի առաջացման պատճառը սև ականտոզն է: Այս հիվանդությունն ի հայտ է գալիս էնդոկրին համակարգի աշխատանքի խախտումների, հորմոնային դեղամիջոցների օգտագործման և նույնիսկ՝ չարորակ նորագոյացությունների պատճառով:

Մաշկը կոպտանում է, ի հայտ են գալիս մուգ պիգմենտներ: Այս հետքերի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաև անորակ կոսմետիկ միջոցների օգտագործումը և սխալ մազահեռացումը:

Դեղամիջոցների հետ մեկտեղ, սև ականտոզով տառապող հիվանդներին բժիշկները նշանակում են նաև տեղային օգտագործման միջոցներ: Դրանցից մեկն է առաջարկում նաև takprosto կայքը:

Կարդացեք նաև

Բաղադրություն

  • Կոճապղպեղի հյութ
  • Կիտրոնի հյութ
  • Վարունգի հյութ

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Ստացված խառնուրդը զգուշորեն քսեք պրոբլեմատիկ հավածներին և թողեք մնա 5-7 րոպե: Այս խառնուրդն օգտագործեք օրական մեկ անգամ՝ քնելուց առաջ:

Այս միջոցը կարող եք քսել ամեն օր, քանի դեռ չեք հասել ցանկալի արդյունքի:

Արդեն երրորդ պրոցեդուրայից հետո կնկատեք փոփոխությունը: Պետք է նշել, որ մաշկի վրա մուգ հետքեր կարող են ի հայտ գալ նաև վահանագեղձի սխալ ֆունկցիայի դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս