Բաժիններ՝

Մոտիվացիան՝ ըստ կենդանակերպի նշանների. ինչն է ստիպում առաջ շարժվել

Մեզանից յուրաքանչյուրը շարժման մեջ է դրվում տարբեր ձևով: Ինչ-որ մեկին պետք է հստակ մոտիվացիա և պատճառներ, որպեսզի սկսի ինչ-որ բան անել, իսկ մեկ ուրիշին անհրաժեշտ է ընդամենը մի փոքր խթան:

Խոյ

Եթե այս մարդը որոշում է կայացրել, ապա նրան կարող է կանգնեցնել միայն վրան եկող գնացքը: Մոտիվացիան Խոյի համար հնչում է այսպես. «Ուզում եմ, ուզում եմ, ուզում եմ»:

Ցուլ

Հողի տարերքը մոտիվացիայի հարցում ծայրահեղ հնարամիտ է: Ցլին ինչ-որ բան անել ստիպելու համար անհրաժեշտ է ծանրակշիռ պատճառ: Ցլերն իրենք ճանապարհից դուրս չեն գալիս այն պատճառով, որ արդեն սկսել են առաջ գնալ: Ուղղակի կանգնելու իմաստ չկա:

Երկվորյակներ

Կյանքի ուղին ընտրելու հարցում ծայրահեղ ինքնաբավ մարդիկ են: Եթե Երկվորյակները հոգնել են, սպառվել են, ապա նրանք կզոհաբերեն ամեն ինչ՝ իրենց երջանկության և իրենց առջև պարտավորության համար:

Խեցգետին

Խեցգետնին շարժում են սեփական համոզմունքները և կանոնները, որոնք շատ տարիներ առաջ հորինել է ինքն իր համար: Խեցգետիններն անցնում են կրակի և ջրի միջով միայն նրա համար, որ պարտավոր են: Նրանց շարժման մեջ է դնում պարտավորությունը ծնողների, երեխաների, ընկերների առջև:

Առյուծ

Մերկ էմոցիաներ. ահա Առյուծների ուղեցույց աստղը: Եթե նրանք սիրում են, ապա միայն սրտով: Եթե նրանք քրտնաջան աշխատում են, ապա միայն այն բանի համար, որ հաճույք են ստանում դրանից: Մնացած բոլոր դեպքերում նրանց առաջ գնալ չի կարող ստիպել ոչ ոք և ոչինչ:

Կույս

Կույսերին ստիպում է առաջ շարժվել մոտ մարդկանց կողմից աջակցությունը: Եթե դադարեք օգնել Կույսին, նա ուղղակի կարող է հանգչել: Հարազատ հոգու առկայության դեպքում, ով իրենց օգնում է, նրանց կանգնեցնել գրեթե հնարավոր չէ:

Կշեռք

Կշեռքները միշտ ունեն հստակ նպատակներ: Կենդանակերպի տվյալ նշանին դժվար է անվանել նպատակասլաց, բայց նրանք միշտ անում են այն, ինչ իրենց դուր է գալիս: Նրանց ստիպում է առաջ գնալ սովորությունը:

Կարիճ

Կենդանակերպի այս նշանը մեծ պրոբլեմներ ունի նպատակներ դնելու մեջ: Ձեզ անհրաժեշտ է ճիշտ և հստակ ձևակերպել խնդիրները, որպեսզի դրանք Ձեզ առաջ մղեն:

Աղեղնավոր

Աղեղնավորին ուղորդում է առողջ դատողությունը և շահը: Նրանք մանրախնդիր չեն, բայց չեն անում ոչինչ, եթե այն իրենց ոչ մի դրական բան չի բերում:

Այծեղջյուր

Այծեղջյուրին շարժում է պարտքի զգացողությունը և բարձրագույն նպատակը: Այս մարդկանց հոգևոր աշխարհը շատ հարուստ է, դրա համար նրանք փնտրում են դրա մարմնավորումն իրականության մեջ: Հենց դրա համար նրանք միշտ անում են այն, ինչ պետք է անեն՝ ըստ իրենց կոչման:

Ջրհոս

Կենդանակերպի այս նշանին ուղղորդում է հաջողության հասնելու ցանկությունը: Միակ բանը, որին չեն գնա ջրհոսները, հանցագործությունն է: Իհարկե, բացառություններ լինում են: Նրանց շարժում է միայն հաղթանակի համը:

Ձկներ

Ձկներն իրենց ճանապարհից դուրս չեն գալիս միայն նրա համար, որպեսզի տպավորություն գործեն շրջապատող մարդկանց և իրենք իրենց վրա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս