Բաբայանը նշեց, որ այս պահին այդ հարցով ակտիվ կոնսուլտացիաներ է իրականացնում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիների և գործընկերների հետ: «Կա նման գաղափար, ես չեմ թաքցնում, բայց այս պահին զերծ կմնամ գնահատականներից: Երբ կլինի նման որոշում, մենք այդ մասին կտեղեկացնենք մամուլին»,- ասաց Բաբայանը:
«Երբ որոշեցինք, որ մրցութային մեր երգը ցանկանում ենք նաեւ նոր տարբերակով ներկայացնել, միանգամից եկանք այն եզրահանգման, որ այս տարբերակում անհրաժեշտ է ներառել հայկական էլեմենտներ»:
ՀՀ պետական պարտքի ծավալը 2016 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 5 մլրդ 196.12 մլն ԱՄՆ դոլար
Հայկավանում բրուցելոզով վարակված կովերին հարկադիր սպանդի են ենթարկում: Հիվանդության տարածման աղբյուրը գյուղացիներին անհայտ է, վարկածները շատ են:
Երկրապահ կամավորականները հստակորեն կատարում են առաքելությունն առաջնագծում:
«Մարդիկ ցրված են աշխարհով, այնքան ատելություն կա, և չպետք է դրան հնարավորություն տալ, որ այն տարածվի, քանի որ դա շատ վատ կվերջանա»:
12 պարտիայից բաղկացած մրցամարտում ռուսաստանցին հավաքեց 9.5 միավոր: Կասպարովը տարավ 6 հաղթանակ և պարտվեց 5 անգամ, մնացած 7 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Հանրահայտ «Ֆորբս» պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում անցկացված «Ավրորա» մրցանակաբաշխությանը, հոլիվուդյան աշխարահռչակ դերասան Ջորջ Քլունիի՝ Հայաստան կատարած այցին և Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 30-ին զինված ուժերի ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարների և մարտահրավերների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Ընդգծելով, որ հակառակորդը ոչ մի առիթ բաց չի թողնում սահմանին լարվածություն ստեղծելու համար, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ սահմանային վերջին աննախադեպ իրադարձությունների խորապատկերում չափազանց կարևոր է առանձնակի ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության, զորքերի տեխնիկական ապահովման և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին:
Մարգարիտ Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 1-ին`ժամը 18:00-20:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը՝ մայիսի 2-ին` ժամը 12:00-14:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիռհական թատրոնում (հասցե` Գ. Լուսավորչի 6): Հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):
Ստավանգերում տեղի ունեցավ Norway Chess շախմատային մրցաշարի եզրափակիչ 9-րդ տուրը: Մագնուս Կարլսենը հաղթեց Պավել Էլյանովին և դարձավ մրցաշարի հաղթող:
Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչությունների պետերը, քննարկվել են Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների և պաշտպանական գերատեսչության համագործակցության հեռանկարները:
Բուշ Դու Ռոնից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Մարի-Արլետ Կարլոտտին նամակ է ուղղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու համար:
Ադրբեջանական իշխանությունները փորձում են կանխել առաջատար համաշխարհային ԶԼՄ-ներում Ադրբեջանի քաղաքական համակարգն ու նրա թույլ տնտեսությունը քննադատող հրապարակումները` հսկայական գումարներ ծախսելով արտասահմանյան լրագրողներին «գնելու» վրա, որպեսզի Արեւմտյան Եվրոպայի, ԱՄՆ-ի, Հարավային Ամերիկայի եւ իսրայելամետ միջազգային ԶԼՄ-ներում Ադրբեջանի մասին դրական նյութեր հրապարակվեն:
Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ընթացքում արգելված դրոշների ցանկի հրապարակումը: Հայտարարության մեջ նշվել է, որ հրապարկվել է միայն դրոշների վերաբերյալ փաստաթղթի նախագիծը, որը հրապարակման ենթակա չէր:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում Հարկադիր կատարման ծառայությունում իրականացված բարեփոխումների համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ի դեմս ԴԱՀԿ ապահովող ծառայության՝ Հայաստանում այսօր գործում է կայացած գերատեսչություն, որն արդյունավետ իրականացնում է իր առջև դրված խնդիրները:
Աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2015 թվականին արձանագրվել է 45 արտադրական դժբախտ պատահար: 1 000 աշխատողի հաշվով տուժածների տեսակարար կշիռը կազմել է 0.4:
Քառօրյա պատերազմում զոհված և վիրավորում ստացած հայորդիների ընտանիքների սոցիալական հարցերի նկատմամբ վերջերս ակտիվացած ուշադրությամբ պայմանավորված՝ ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին վճարվող կենսաթոշակների, ամենամսյա պարգևավճարների, միանվագ գումարների և նպաստների չափերի մասին:
Մայիսի 1-ին, մայիսի 3-5-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում, մայիսի 2-ին‵ Լոռիում, Տավուշում, Սունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«Այդ առաջարկն ՕԵԿ խմբակցության անունից էլ չէր: Յուրաքանչյուր պատգամավոր ազատ է իր առաջարկների մեջ»
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 34 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1995 թ. ծնված Անժելա Մ.-ին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Վահան Հովհաննեսյանին և նրա քաղաքական հարցերով խորհրդական Արթուր Խանջյանին:
Ամերիկայի հայկական համագումարն ԱՄՆ-ում ապրող հայերին կոչ է անում դիմել Կոնգրեսին՝ սիրիացի փախստականներին օգնելու նպատակով Հայաստանին 15 միլիոն դոլար տրամադրելու հարցով:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Միջազգային վարկանիշային Moody`s Investors Service գործակալությունը բացասական կանխատեսում է արել` Ադրբեջանի պարտքային պարտավորությունների էմիտենտի երկարաժամկետ եւ չապահովված առաջնային վարկանիշները հաստատելով Ba1 մակարդակի վրա:
Ջազը հոգի է: Ջազը, լինելով բարձր ինտելեկտուալ արվեստ, մթնոլորտ է ստեղծում, բերում է մտավոր ու ինտելեկուալ ներդաշանկություն: Կրկին ասեմ՝ Հայաստանում կա ջազի երկրպագուների հաստատուն ու խիստ բանակ, որին «խաբել» հնարավոր չէ՝ խստապահանջ է ու ջազից հասկացող: Ջազը կարելի է մատուցել, հայկական էլեմենտներ ներմուծելով, բայց այնպես, որ համոզես, իսկ դա միայն իրական ջազմենը կարող է:
Թուրքիայում ընդդիմադիր ԶԼՄ-ների 400-ից ավելի լրագրողներ մնացել են առանց աշխատանքի:
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է մասնակից երկրների ազգային ժյուրիի կազմը, որոնց ձայներն այս տարի առանձնացվել են հեռուստադիտողների քվեարկության արդյունքներից՝ դրանով ավելի մեծ դեր տալով հանդիսատեսի կարծիքին։