Բաժիններ՝

Իվետա Մուկուչյանը ներկայացնում է LoveWave-ի նոր քավրը` էթնիկ մոտեցմամբ, ջազ- ռոքային էլեմենտներով

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը մրցույթին ընդառաջ ներկայացրել է իր LoveWave երգի նոր քավր տարբերակը: Էթնիկ մոտեցմամբ, ջազ-ռոքային էլեմենտներով քավրն իրականացվել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդի եւ Իվետա Մուկուչյանի համատեղ աշխատանքի արդյունքում: Ինչպես  տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, Իվետա Մուկուչյանի խոսքով` երգի նոր տարբերակը ամբողջությամբ այլ զգացողություններ է իր մեջ արթնացնում, նոր ու ազատ վիճակ: «Երբ որոշեցինք, որ մրցութային մեր երգը ցանկանում ենք նաեւ նոր տարբերակով ներկայացնել, միանգամից եկանք այն եզրահանգման, որ այս տարբերակում անհրաժեշտ է ներառել հայկական էլեմենտներ:

Հենց այդ պատճառով էլ սկսեցինք համագործակցել «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդի հետ եւ պետք է ասեմ, որ այս համագործակցությունն ուղղակի հիանալի ստացվեց»,- նշ ում է Իվետա Մուկուչյանը` հույս հայտնելով, որ այս տարբերակը եւս կսիրվի` ներառելով այլ երաժշտական ճաշակ ունեցող երաժշտասերներին:

Միքայել Ոսկանյանի խոսքով` չափազանց հաճելի է համագործակցությունը Իվետա Մուկուչյանի նման պրոֆեսիոնալ երգչուհու հետ: «Մեզ համար շատ հետաքրքիր էր նման աշխատանքը, մեզ համար էլ նորույթ էր: Երբ լսեցինք երգը, կասկածներ ունեինք, թե ինչպես կարելի է նոր տարբերակ ստանալ, բայց որոշ ժամանակ անց, փորձերի ընթացքում որոշեցինք այնպես կառուցել երգի սխեման, որ լինի տարբերվող, սակայն նաեւ հիշեցնի երգի օրիգինալ տարբերակը»,- նշում է Միքայել Ոսկանյանը:

Առաջիկա օրերին կհրապարակվի նաեւ LoveWave երգի ռեմիքսը:

Կարդացեք նաև

Մայիսի 1-ին «Եվրատեսիլ-2016»-ի հայաստան յան պատվիրակությունը կմեկնի Ստոկհոլմ, որտեղ արդեն նախատեսված են մրցույթի մասնակիցների փորձերը, տարբեր հանդիպումներ կազմակերպիչների, միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ:
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս