Ջենթլմենական համաձայնագիրն ու «գողերի սխոդկան»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ընտրակաշառք չբաժանելու մասին ջենթլմենական համաձայնագիրը համեմատում է «գողերի սխոդկայում չգողանալու մասին համաձայնագրի հետ»:

«Ընդհանրապես կենսականորեն վատ չեմ վերաբերվում ջենթլմենական համաձայնագրին, ուղղակի համաձայնագրի կողմերը պետք է ջենթլմեն լինեն: Նույնն է, ոնց որ ազնիվ մարդուն հրավիրեն գողերի սխոդկա ու ասեն` եկեք համաձայնվենք սրանից հետո, որ այլևս գողություններով կամ սպանություններով չենք զբաղվելու: Ի՞նչ պետք է անի ազնիվ մարդը դրանից հետո: Ազնիվ մարդը պետք է ասի` հա, լավ ես պատրաստ եմ դա ստորագրե՞լ` դրանով ընդունելով, որ ինքը միգուցե անցյալում նման բաներ արել է»,- խորհրդարանում հայտարարեց Լ.Զուրաբյանը` 168.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի առաջարկը:

Ըստ նրա` ստացվում է, որ մենք գրավոր պատասխանատվություն պետք է վերցնենք չանել մի բան, որ երբեք չենք արել, չենք անելու և որի համար բոլորին քննադատել ենք. «Եթե հասարակությունը դա նորմալ համարի, մենք պատրաստ ենք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս