
Ջանի Վերսաչեի տունը վարձակալության կտան ամսական 140 հազար դոլարով

Նյույորքյան թաունհաուսը, որի սեփականատերը մի ժամանակ եղել է իտալացի դիզայներ Ջանի Վերսաչեն, վարձակալության է դրվել ամսական 120 հազար դոլարով: Այս մասին գրել է Luxury Listings-ը:
Տունը գտնվում է Մանհեթենի կենտրոնում՝ Հինգերորդ ավենյուում: 4,4 հազար քառակուսի մետր մակերեսով շենքում կա 17 սենյակ, այդ թվում՝ հինգ ննջարան: Թաունհաուսն ունի իր վերելակը եւ ներքին կանաչ բակ դուրս եկող պատշգամբ:
Դասական ճակատի ներքո թաքնված է ներքին շքեղությունը: Հարկաբաժիններն հարդարելիս օգտագործվել է մարմար, ավստրիական փայտասալիկ, դասական մոտիվներով խճանկար: Ինտերիերի բոլոր մանրամասները բացառիկ են՝ թավշե պաստառով կահույքից մինչեւ ընձառյուծի պատվածքով աստիճանները:
2005 թվականին այս անշարժ գույքը 30 միլիոն դոլարով ձեռք է բերել շվեդացի հայտնի ճարտարապետ Թոմաս Սանդելը, ճշտվում է հաղորդագրության մեջ:
Ջանի Վերսաչեն առաջին անգամ իր անվամբ հագուստ է ներկայացրել 1978 թվականի մարտի 28-ին Միլանում: Նա ժողովրդականության գագաթնակետին է հասել 1990-ական թվականների սկզբին: 1997 թվականի հուլիսի 17-ի առավոտյան Մայամի Բիչում սեփական տան աստիճանների վրա մոդելագործին գնդակահարել է սերիական մարդասպանը: Մի քանի օր անց ոստիկաններով շրջապատված հանցագործն ինքնասպան է եղել: Որոշ տվյալներով՝ նրա հագին եղել է Versace ֆիրմայի ներքնահագուստ: