Բաժիններ՝

«Դեռ ոչնչի չենք հասել». Կլաուդիո Ռանիերի

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կիսվել է իր թիմի` մրցաշրջանի վերջին հատվածի խնդիրներով, ինչպես նաև ցանկություն է հայտնել շարունակել աշխատանքը «աղվեսների» հետ:

Անհրաժեշտ է նշել, որ իտալացի մասնագետի թիմը ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` առաջ անցնելով մոտակա հետապնդողից` լոնդոնյան «Տոտենհեմից» 7 միավորով: Բացի այդ, Ռանիերիի գլխավորությամբ «Լեսթերը» վերջին 16 տարիների ընթացքում առաջին անգամ ձեռք է բերել եվրագավաթների ուղեգիր. Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում մասնակցությունն արդեն «աղվեսների» գրպանում է:

«Մեր հաջորդ նպատակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլին հասնելու ապահովումն է: Սիրում եմ այդ մրցաշարի օրհներգը»,- հայտարարել է 64-ամյա մարզիչը:

«Մենք դեռ ոչնչի չենք հասել: Պարտավոր ենք պայքարել, որպեսզի հասնենք մեր առջև դրված նպատակներին: Ֆուտբոլը շատ անկանխատեսելի է»:

Բացի այդ, Ռանիերին պատրաստակամություն է հայտնել «աղվեսների» հետ կնքել երկարաժամկետ պայմանագիր:

«Կցանկանայի մնալ «Լեսթերում» երկար ժամանակ: Եթե նախագահը ուրախ լինի մեր համագործակցությունը երկարացնելու համար, ապա ես էլ երջանիկ կլինեմ: Եթե Դուք գերազանց ղեկավար ունեք, ապա ուշ թե շուտ լավ շենք կկառուցեք: Ամեն ինչ սկսվում է ղեկավարից»,- նշել է իտալացի մարզիչը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս