Բաժիններ՝

Ջեյմս Քեմերոնը կնկարահանի «Ավատար»-ի ևս չորս մասեր

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել է ևս չորս ֆիլմ նկարահանելու պլանների մասին, որոնք կդառնան 2009 թվականի «Ավատար»-ի շարունակությունը: Այս մասին հայտնել է The Verge-ը:

Հաջորդ ֆիլմը վարձույթ դուրս կգա 2018 թվականին, այլ ոչ թե 2016-ին, ինչպես ավելի վաղ պլանավորվել էր, հայտարարել է Քեմերոնը CinemaCon-ի՝ Նյու Յորքում կայացած միջոցառմանը: Ենթադրվում է, որ մյուս մասերը կհայտնվեն 2020, 2022 եւ 2023 թվականներին:

«Դա լինելու Է Էպիկական սագա, որը ծավալվում է բարդ ու հրապուրիչ աշխարհում»,- ասել է ռեժիսորը:

«Ավատար»-ն ամենահաջողված ֆիլմն է պատմության մեջ. համաշխարհային վարձույթում այն հավաքել է շուրջ 2,8 մլրդ դոլար: Ցուցակի երկրորդ տեղում Քեմերոնի մյուս կինոնկարն է՝ «Տիտանիկը»՝ 2,2 մլրդ դոլար ցուցանիշով, երրորդում՝ 2015 թվականի վերջին թողարկված «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» (2,1 մլրդ դոլար), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս