Բաժիններ՝

Կապանլի­-Շոթլանլի ուղղությամբ հակառակորդի մխրճված ստորաբաժանումները ջախջախվել են. ՊԲ

Ապրիլի 1-­ի լույս 2-­ի գիշերը՝ 2:30-­ի սահմաններում հակառակորդի դիվերսիոն­հետախուզական ջոկատը մարտական շփման գծի հյուսիսային հատվածում Թափկարակոյունլու-­Մատաղիս ուղղությամբ փորձել է ներթափանցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հերթապահ ստորաբաժանումների թիկունքը և թևերից գրոհել մարտական դիրքերը, սակայն հերթապահ ստորաբաժանումների զգոն հերթապահության կրման ու վճռական գործողությունների արդյունքում հակառակորդի ներթափանցումը կասեցվել է՝ բազմաթիվ կորուստներ պատճառելով հակառակորդին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՊԲ օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը նշեց, որ այդ գործողություններից հետո հակառակորդը ստիպված է եղել վերադառնալ ելման դիրք՝ լուսաբացին դիրքի դիմացի մատույցներով թողնելով շուրջ 30 դիակ:
«Հանդիպելով համառ դիմադրություն և կրելով խոշոր կորուստներ՝ ժամը 3­-ից 4-­ը հակառակորդը ինտենսիվ կրակ է բացել ՊԲ հերթապահ ստորաբաժանումների դիրքերի, ղեկավարման կետերի, մշտական տեղակայման վայրերի ուղղությամբ, ինչպես նաև Մեխակավան, Արա լեռ, Նոր Ճարտար, Մարտակերտ, Մատաղիս բնակավայրերի ուղղությամբ: Արձակելով կրակ ականանետներից, հրանոթներից, համազարկային կրակի
համակարգերից՝ միայն մեկ ժամվա ընթացքում ռեակտիվ կրակի համազարկային համակարգերից արձակվել է շուրջ 1350 արկ»,­- նշեց Առստամյանը:

Նրա ներկայացմամբ՝ նույն գիշերվա ընթացքում սկսած ժամը 4-­ից հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները՝ զինտեխնիկայի կիրառմամբ, պատսպարվելով հրետանու կրակի ներքո, փորձել և գրոհել են մարտական դիրքերը Կազախլար­-Նուզգեր, Շուքյուրբեյլի­-Ֆիզուլի, Ալխալը­-Ֆիզուլի, Կապանլի-­Շոթլանլի, Շայլու­-Մատաղիս և Գյուլիստան­-Տոնաշեն ուղղություններով: Բոլոր ուղղություններով հակառակորդի
գործողությունները կասեցվել են, բացառությամբ Կազախլար­Նուզգեր ուղղությունից, որտեղ նրան հաջողվել է մխրճվել և գրավել թվով 5 մարտական դիրքեր: Կապանլի­Շոթլանլի ուղղությամբ հակառակորդի մխրճված ստորաբաժանումները ջախջախվել են, նրանց կողմից գրավված թվով 3 մարտական դիրքերը վերականգնվել են: Այդ ուղղությամբ հակառակորդն ունեցել է զրահատեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ:

Վիկտոր Առստամյանը տեղեկացրեց, որ ՊԲ ստորաբաժանումներն աստիճանաբար դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից և անցել պաշտպանության: Միևնույն ժամանակ հերթապահ ստորաբաժանումներով, վարելով պաշտպանական մարտեր ու ապահովելով հիմնական ուժերի առաջխաղացումը, հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը կիրառել է նաև բանակային ավիացիայի մարտական
ուղղաթիռներ, որոնցից երկուսը պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից խոցվել են՝ մեկը Գյուլիստանի, մյուսը՝ Քարվենդի ուղղությամբ: Գնդապետի տեղեկացմամբ՝ Թափկարակոյունլու­Մատաղիս ուղղությամբ, չբավարարվելով ունեցած անհաջող
գործողություններից, հակառակորդը ժամը 8:00-­ի սահմաններում կրկնակի հարձակման փորձեր է կատարել ևս 4 կմ դեպի արևելք ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս