Բաժիններ՝

Ալիևի ընտանիքը՝ Պանամայի օֆշորային ընկերությունների սեփականատերերի սկանդալային ցուցակում

Փաստաթղթերի համաձայն, որոնք կիրակի օրը հրապարակել են համաշխարհային առաջատար ԶԼՄ-ները, ցանկում, որոնք օֆշորային ընկերություններ ունեն Պանամայում, հիշատակվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անունը, հայտնում է BBC-ն:

Պանամայի Mossack Fonseca իրավաբանական ընկերության 11 միլիոն փաստաթուղթ է հայտնվել գերմանական Suddeutsche Zeitung թերթի տրամադրության տակ, ինչից հետո դրանցով սկսել է զբաղվել Լրագրող-հետաքննողների միջազգային կոնսորցիումը (ICIJ):
Հաղորդվում է, որ Իլհամ Ալիևի կինը, ինչպես նաև նրա քույրն ու երեխաները օգտագործել են Պանամայում գրանցված իրավաբանական անձանց, որպեսզի «գաղտնի պահեն ոսկի արդյունահանող ընկերություններում ունեցած ու Լոնդոնի անշարժ գույքի իրենց մասնաբաժինները»:

Ընդ որում՝ ոչ մի հիշատակություն չկա այդ ընկերությունների կողմից անօրինական գործողությունների մասին:

Բացի Ալիևից՝ փաստաթղթերում հիշատակվում են ևս 72 նախկին կամ գործող նախագահների անուններ, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն օֆշորային բիզնեսին:

2013թ. նմանատիպ հաղորդագրությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Ալիևի մամուլի քարտուղարը BBC-ին ասել էր, թե «նախագահի դուստրերը նույնպես բիզնես վարելու իրավունք ունեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս