Բաժիններ՝

Թալիշում Խալափյանների գնդակահարման ժամանակ գյուղի բնակիչները դեռևս չէին տարհանվել

Թալիշում Խալափյանների ընտանիքի գնդակահարման ժամանակ բնակիչները գյուղից դեռևս չէին տարհանվել և գյուղի մյուս ծայրում սպանության կրակոցները լսելի են եղել: Այդ մասին «Արմենպրես»-­ի հետ զրույցում նշել է Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը:

Ադրբեջանական զորամիավորումները երեկ գյուղում գնդակահարել են Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաեւ Վալերա Խալափյանի մորը` 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին, ով գտնվում էր առողջական ծանր վիճակում: Խալափյանները բնիկ թալիշցիներ էին:

«Գիշերվանից հրահանգ էինք ստացել` առաջնահերթությամբ տարհանել երեխաներին և մեծահասակներին: Լուսաբացին բնակիչներին հրավիրել էինք գյուղապետարան` տարհանումը կազմակերպելու համար: Հենց այդ ժամանակ էլ սկսեց ուժեղ հրետակոծություն:

Խալափյանների ընտանիքն ապրում է թշնամու ուղիղ նշանառության ներքո: Այդ ուղղությամբ հարվածները շատ ավելին են: Դեպքի ժամանակ Խալափյանների որդին իր երեխաներին հասցրել էր հեռացնել տնից: Իմ կարծիքով, այն ժամանակ, երբ դիվերսիոն խումբը մտել է բնակարան, գյուղի հեռվում կրակոցները լսելի են եղել: Այդ ժամանակ գյուղը դեռևս ամբողջությամբ չէր տարհանվել և սպանության ժամանակ մենք գյուղում
ենք եղել»,-­ ասել է Պետրոսյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս