
«Ադրբեջանն ամեն գնով` թեկուզ 1 քառակուսի տարածք գրավելու խնդիր ունի». Տիգրան Աբրահամյան

Քազաքագետ Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Որ ուղղությամբ Ադրբեջանը չի նահանջում, այդ հատվածը ադրբեջանական գերեզմանոցի է վերածվում
Ադրբեջանն ամեն գնով` թեկուզ 1 քառակուսի տարածք գրավելու խնդիր ունի. կարևոր չէ` դա կլինի մարտական դիրքի, թե չեզոք տարածքի հաշվին:
Այս պահին Ադրբեջանի համար առաջնայինը իր հանրությանը «հաղթանակներով» կերակրելն է: Այդ նպատակով «մսաղացի բերան» է հանել իր ողջ մարդկային ուժը:
Մարտական գործողությունների այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը դեռ չի նահանջել, տվյալ հատվածը վերածվում(ել) է ադրբեջանական գերեզմանոցի:
Դա է պատճառը, որ ադրբեջանական կորուստների թիվը հարյուրների է հասնում»: