Կիտրոնով և վարսակի փաթիլներով հրաշք դիմակ
Տարիքի հետ մեր մարմինը ենթարկվոմ է որոշակի փոփոխությունների, ինչը, իհարկե, շատ բնական գործընթաց է: Մենք ավելի խելացի ենք դառնում, ավելի փորձառու, սակայն, բացի այդ, մենք նաև արտաքնապես ենք փոփոխվում: Դեմքի մաշկն առաջինն է մատնում է մեր տարիքը:
Տարիքի հետ մեկտեղ՝ նկատում ենք դեմքի մաշկի որոշակի փոփոխություններ, ի հայտ են գալիս կնճիռներ, որոշակի բծեր, պարկիկներ:
Երբ այս ամենն ի հայտ է գալիս, կանայք սկսում են պայքարել դրանց դեմ՝ հաճախ դիմելով քիմիական միջոցների, որոնք հաճախ վնասում են նուրբ մաշկը:
Healthyfoodteam կայքն առաջարկում է տնական դիմակ, որը կօգնի ազատվել կնճիռներից և տարիքը մատնող բծերից՝ առանց թանկարժեք սրահներ այցելելու:
Դիմակի բաղադրության մեջ են մտնում կիտրոնն ու վարսակի փաթիլները:
Ինչո՞ւ վարսակ: Այն ուղղակի հրաշալի միջոց է դեմքի մաշկի կեղտը մաքրելու համար: Իսկ կիտրոնը սպիտակեցնում է մաշկը: Այն հարուստ է վիտամին C-ով՝ հզոր հակաօքսիդանտ, որը խթանում է կոլագենի արտազատումը:
Երբ կիտրոնն ու վարսակի փաթիլները խառնում ենք, ստանում ենք հրաշալի դիմակ, որը խորապես մաքրում է մաշկն ու վերացնում է տարիքը մատնող բծերը:
Բաղադրություն
- Թարմ քամած կիտրոնի հյութ
- Աղացած վարսակի փաթիլներ
Փոքր տարայի մեջ խառնեք կիտրոնն ու վարսակի փաթիլները՝ մինչև համասեռ զանգված ստանաք: Դեմքը մաքրեք և քսեք այս դիմակը: Թողեք այն մնա դեմքին 20-25 րոպե, ապա լվացեք ջրով: Պրոցեդուրան կրկնեք ամեն օր՝ մեկ շաբաթ շարունակ, և կնկատեք տարբերությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը