Բաժիններ՝

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են, մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Սևանի, Գավառի, Ստեփանավանի, Թումանյանի, ինչպես նաև Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Գորիսի, Կապանի, Մեղրու և Բերձորի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս