Բուժեք մարսողական համակարգն ու միզուղիները

Եղեսպակը վաղուց հայտնի բուժիչ խոտաբույս է: Դեռ հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ այս բույսը կարող է բուժել մի շարք հիվանդություններ:

Եղեսպակն օգտագործվում է մի շարք դեղամիջոցների և օշարակների բաղադրության մեջ: Դրա օգտակար հականիշներն ապացուցվել են մի շարք հետազոտությունների արդյունքում:

healthyfoodhouse.com-ի հաղորդմամբ՝ եղեսպակի թեյը հրաշալի է մարսողության և միզուղիների համար:

Եղեսպակի թեյը՝ մարսողության համար

Կարդացեք նաև

Բաղադրություն

  • 50 գ եղեսպակ
  • 50 գ պաստեղ
  • 10 գ երիցուկ
  • 10 գ կիտրոնի մզվածք

Բոլոր բաղադրիչները լցրեք 500 մլ ջրով տարայի մեջ: Թողեք մնա 3 ժամ: Ապա դրեք կրակին, թողեք եռա 5 րոպե, տարան՝ փակ վիճակում: Տարան վերցրեք կրակից, 2-3 սուրճի բաժակով խմեք այս թեյը՝ ուտելուց 1,5 ժամ առաջ:

Եղեսպակի թեյը՝ միզուղիների ինֆեկցիաների դեմ

  • 50 գ եղեսպակ
  • 50 գ կեչու տերևներ
  • 50 գ արջապտուղ (толокнянка)
  • 50 գ պաստեղի ծաղիկներ

Թեյը սովորականի պես պատրաստեք: Ամեն օր խմեք այս թեյը՝ կում-կում, դադարներով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս