Բաժիններ՝

Ազատվեք դեմքի անցանկալի մազերից

Դեմքի մազերը կանանց ամենացավոտ խնդիրներից են: Երբեմն դրանք պարզապես ժառանգականության հետևանք են: Անկախ պատճառից, դեմքի մազերը չխնամված տեսք են հաղորդում կանանց:

Մի քանի պարզ բաղադրիչներ միմյանց խառնելով՝ կարող եք ստանալ հրաշալի միջոց, որը կօգնի ազատվել այդ տհաճ մազերից:

Բացի այն, որ այս միջոցը հեռացնում է անցանկալի մազերը, նաև լի է վիտամիններով և հակաօքսիդանտներով: Այն խոնավեցնում է մաշկն ու վերականգնում դրա փափկությունը:

Բաղադրություն

  • 1 ճ/գ վարսակի խյուս
  • 2 ճ/գ մեղր
  • 2 ճ/գ կիտրոնի հյութ

Բոլոր բաղադրիչները խառնեք, մինչև խյուսանման զանգված ստանաք: Զգուշորեն քսեք խյուսն ու շրջանաձև շարժումներով տարածեք այն հատվածներին, որտեղ անցանկալի մազեր կան: Թողեք խյուսը մնա 15 րոպե, ապա լվացեք տաք ջրով:

Այս խյուսից հետո սովորական խոնավեցնող քսուք քսեք: Շաբաթը 2-3 անգամ կրկնեք գործողությունը: Անցանկալի մազերը կվերանան 1 ամսվա ընթացքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031