Հրեա հոգեբանի հետաքրքիր խորհուրդները երեխաների դաստիարակության մասին
1. Լինելով դժբախտ մարդիկ` Դուք ոչ մի կերպ չեք կարող այնպես կառուցել հարաբերությունները երեխայի հետ, որպեսզի նա երջանիկ լինի: Իսկ եթե ծնողները երջանիկ են, ապա հատուկ ոչինչ անել պետք չէ:
2. Հետևել նրան, որպեսզի երեխան լինի հագնված և կուշտ, դա հոգատարություն է, այլ ոչ թե դաստիարակություն: Ցավոք սրտի, շատ ծնողներ վստահ են, որ հոգատարությունը բավարար է:
3. Ինչպես Դուք շփվում եք երեխայի հետ նրա մանկության ժամանակ, այնպես էլ նա կվերաբերվի Ձեզ` Ձեր ծերության ժամանակ:
4. Պատժել երեխային կարելի է, նույնիսկ երբեմն անհրաժեշտ: Բայց պետք է հստակ բաժանել երեխային և նրա արարքը:
Օրինակ, Դուք նախօրոք պայմանավորվում եք, որ մինչև Ձեր աշխատանքից գալը նա կանի դասերը, կսնվի և կհավաքի իր ետևից: Եվ ահա Դուք գալիս եք տուն և տեսնում եք, որ երեխան Ձեր ասածները չի կատարել և խաղում է պլանշետով:
Այդ պահին, կարևորը հանգիստ մնալն է: Առանց որևէ ագրեսիայի մոտեցեք երեխային, ժպտացեք, գրկեք և ասացեք. «Ես քեզ շատ եմ սիրում, բայց դու մեկ շաբաթ չես ստանա պլանշետը»: Իսկ գոռալ, վիրավորել և նեղանալ պետք չէ:
5. Գրպանի մանր գումար երեխան պետք է ունենա արդեն 6 տարեկանից: Ոչ մեծ, բայց կանոնավոր տրվող գումար, որ ինքն անձամբ պետք է տնօրինի: Եվ շատ կարևոր է, որ փողը չդառնա մանիպուլյացիայի գործիք:
6. Պետք չէ երեխաների տեղը ապրել նրանց կյանքը, որոշել, թե ինչ նրանք անեն և ինչ չանեն, լուծել նրանց պրոբլեմներն իերնց փոխարեն, ճնշել նրանց ամբիցիաներով, սպասումներով, ցուցումներով: Դուք չէ որ կծերանաք, իսկ նրանք ինչպես ապրեն հետո:
7. Ամբողջ աշխարհում համալսարանում սովորելու են գնում միայն ամենախելացիները և ամենահարուստները: Մյուսներն աշխատում են, փորձում են գտնել իրենց և գումար աշխատել` բարձրագույն կրթություն ստանալու համար: Իսկ մեզ մոտ ի՞նչ է կատարվում:
8. Ես դեմ եմ մշտական խիստ հսկողությանը: Երեխան պետք է վստահ լինի, որ ընտանիքում իրեն սիրում են, հարգում են և վստահում են:
9. Դաստիարակել չի նշանակում բացատրել, թե ինչպես է պետք ապրել: Դա չի աշխատում: Երեխաները հասունանում են ըստ անալոգիայի: Ինչ է կարելի, իսկ ինչը չի կարելի, ինչպես է պետք, և ինչպես պետք չէ ինչ-որ բան անել` երեխաները հասկանում են ոչ թե ծնողների խոսքերից, այլ բացառապես նրանց գործողություններից:
10. Երեխաների հետ պետք է խոսել կյանքից ընդհանրապես, այլ ոչ այն մասին, թե ինչպես է պետք ապրել:
11. Երեխայի հետ խոսակցության ժամանակ մի քննադատեք նրան, մի կպեք նրա անձին, դուրս մի եկեք նրա արարքի անալիզի շրջանակներից: Խոսեք ոչ թե նրա, այլ Ձեր մասին: Ոչ թե «դու վատն ես», այլ «ես կարծում եմ, դու վատ ես վարվել»:
12. Երեխան պետք է զգա, որ ծնողները բարի, բայց ուժեղ մարդիկ են, որոնք կարող են իրեն պաշտպանել, կարող են իրեն ինչ-որ բանում մերժել, բայց միշտ գործում են իր շահերից ելնելով և գլխավորը, որ շատ են իրեն սիրում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը