Այս պահին Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց մի խումբ լրագրողներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանից ներողություն խնդրել լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի համար:
Փետրվարի 23-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը վարկային համաձայնագիր են ստորագրել, որով Համաշխարհային բանկը ՀՀ-ին կտրամադրի 55 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` 25 տարի մարման ժամկետով, որից 14,5-ը` արտոնյալ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վանիկ Էլիզբարյանը նշանակվել է կուսակցության մամուլի խոսնակ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Այսօր ԱԺ նիստում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցում իրենց խմբակցությունում ազատ է թողնվելու ընտրությունը, ցանկացած պատգամավոր իր խղճի մտոք կքվեարկի, որովհետև իրենք մտահոգ են, որ այս պահին մեր երկրում չկա մարդու իրավունքների պաշտպան:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 23-ին ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովի նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Նիդեռլանդների հարավում՝ Դալֆսեն քաղաքի մերձակայքում, ուղևորատար գնացքի վթարի հետևանքով զոհվել է նվազագույնը 2 մարդ, ևս մի քանիսն ստացել են վնասվածքներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախօրեին Ֆիջի կղզում տրոպիկական «Ուինսթոն» ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով երկրի իշխանություններին, որոնք շարունակում են տեղեկություններ ստանալ Ֆիջի արշիպելագի հեռավոր կղզիներից:
Եվրամիությունից դուրս գալը սպառնալիքի տակ կդնի աշխատատեղերն ու երկրի տնտեսությունն ընդհանուր առմամբ, հայտարարել են բրիտանական խոշորագույն ընկերությունները, տեղեկացնում է BBC-ն:
Այսօր ԱԺ նիստում ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը բավարար համարեց քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված թեկնածու Արման Թաթոյանի հիմնավորումները, որ մինչ այս ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի տեղակալ լինելը շահերի բախում չի առաջացնի ՄԻՊ պաշտոնում ընտրվելու դեպքում:
Երբ լրագրողները Ս. Ալեքսանյանին ցույց տվեցին այն տեսանյութը, որտեղ Մ. Սեդրակյանը հայհոյում է լրագրողին, դրանից հետո էլ Ս. Ալեքսանյանն ասաց, որ ինքը հայհոյանք չլսեց:
Սիրիական ընդդիմությունը մերժել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ ապրիլի 13-ին նշանակած նոր խորհրդարանական ընտրությունները:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկում հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացման օր է նշանակել ապրիլի 13-ը: Այս մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
Ինչպես հայտնի է, օրերս միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողներից մեկի միջև:
«Հարգելի՛ պատգամավորներ, շատ տգեղ է, երբ առավոտյան տղամարդիկ իրար համբուրում են, և ամեն օր: Փորձեք էդ ադաթից դուրս գալ: Ես, օրինակ, մեր կուսակցությունում տղաներին համարյա արգելել եմ ամեն օր համբուրվելը: Նույն բանն ուսանողներն են անում ինստիտուտներում: Տգեղ է»:
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցությունում տեղի է ունեցել նիստ, որի ժամանակ քննարկվել է խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողի միջև հայտնի միջադեպը:
Ս․թ․ փետրվարի 23-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 10 248 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5093 տոննայի դիմաց:
Ներկայացնենք ՀՀ նախկին վարչապետի վերջին գրառումը, որին կից նաև կա լուսանկար: «Անցած տարի ես ծառայողական գործերով երկու անգամ գնացի Ֆրեզնո, որտեղ գտնվում է հայկական ամենահին ու ուժեղ համայնքներից մեկը:
Ժամանակավոր անջատել բոլոր զարթուցիչները, մի քանի օր անընդմեջ արթնանալ ըստ ցանկության:
Մանաթի դեկտեմբերի 21-ին երկրորդ անգամ արժեզրկումից հետո Ադրբեջանում մեծացել է բանկերին վարկային պարտքեր ունենալու պատճառով ինքնասպանությունների թիվը` կապված այն բանի հետ, որ դոլարային հաշվարկով ամսական վճարների չափը մեծացել է:
Փետրվարի 22-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ի անվամբ Վ. Բ.-ի կողմից բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել և առգրավել են 10 բջջային հեռախոս, 6 ականջակալ, 2 լիցքավորիչ և 1 «wi-fi» սարք:
«Թթենու այգիներ հիմնելու համար նոր տեսակի տնկիներ են պետք»,- հայտարարել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը տարեկան ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ։
Ազգային ժողովի նիստում երեկ սկսվեցին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի քննարկումները: ՄԻՊ ընտրության համար ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով ներկայացվել էր 2 թեկնածություն՝ Արման Թաթոյանը՝ քաղաքական մեծամասնության կողմից, և Զարուհի Փոստանջյանը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից: Հանձնաժողովի ընտրությունը, ինչպես և սպասելի էր, կանգ էր առել Ա.Թաթոյանի վրա:
Փետրվարի 24-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային մարզերում թաց ձյուն, նախալեռնային և հովտային գոտիներում անձրև:
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտնել է, որ ուրախությամբ կմասնակցի գեյ-շքերթի, որը կանցկացվի Տորոնտոյում հուլիսի 3-ին:
WikiLeaks-ն այսօր հայտարարել է փաստաթղթերի հրապարակման մասին, որոնք վկայում են ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից համաշխարհային առաջատար ղեկավարներին լրտեսելու մասին:
Լոնդոնի ու Նյու Յորքի էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, այս մասին վկայում են աճուրդի տվյալները:
2015թ. մարտի 25-ին Վ. Կավալյանը Սուրբ-Մանուկ Հովհաննիսյանի հետ նույն վայրով եւ նույն կերպ անցել է Վրաստանի տարածք: Բացի այդ, 2015թ. ապրիլի 9-ին Կավալյանը նույն ճանապարհով նորից ապօրինի մուտք է գործել Վրաստանի տարածք:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունն (International Civil Aviation Organization, ICAO) արգելել է լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխումն ուղևորատար օդանավերի ուղեբեռներում, հայտնում է Reuters գործակալությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: