Բաժիններ՝

Մհեր Սեդրակյանը չգիտի՝ ինչի համար պետք է ներողություն խնդրի

Ինչպես հայտնի է, օրերս միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողներից մեկի միջև: Այսօր ՀՀԿ խմբակցությունում նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է այս հարցը:

Նիստից հետ Մ. Սեդրակյանը լրագրողներին ասաց, որ բոլորի հարցերին կպատասխանի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին՝ պատրա՞ստ եք ներողություն խնդրել, Մ. Սեդրակյանն այսպես պատասխանեց.

«Բայց ինչի՞ համար»: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ տեսանյութ կա, որտեղ ակնհայտ է, որ հայհոյել եք, Մ. Սեդրակյանն այսպես պատասխանեց. «Վիդեոն լավ նայեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29