Բաժիններ՝

«Աչքիս՝ դուք առանց ինձ կյանք չունեք, ես՝ առանց ձեզ». Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողներին

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանից կրկին հետաքրքրվեցին, թե արդյոք տեսե՞լ է նա տեսանյութը, որտեղ Մհեր Սեդրակյանը հայհոյում է լրագրողներից մեկին, և արդյոք պատրաստ չէ՞ ներողություն խնդրել նրա փոխարեն: Ս. Ալեքսանյանն ասաց, որ ինքը չի տեսել տեսանյութը ու չի հավատում, որ Մ. Սեդրակյանը հայհոյել է:

Հարցին՝ արդյոք չի՞ փոշմանել Մ. Սեդրակյանն իր արածի համար, Ս. Ալեքսանյանը պատասխանեց, որ՝ «եթե արած լիներ, կփոշմաներ, բայց չի արել»:

Երբ լրագրողները Ս. Ալեքսանյանին ցույց տվեցին այն տեսանյութը, որտեղ Մ. Սեդրակյանը հայհոյում է լրագրողին, դրանից հետո էլ Ս. Ալեքսանյանն ասաց, որ ինքը հայհոյանք չլսեց:

«Աչքիս՝ դուք առանց ինձ կյանք չունեք, ես՝ առանց ձեզ»,- հայտարարեց պատգամավորը՝ լրագրողներին դիմելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս