
Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 23-ին ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովի նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ` քննարկվել են 3-րդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգում ներառված օրենքների նախագծերը: Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը տեղի կունենա փետրվարի 24-ին, ժամը՝ 11:00-ին:
Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, առաջիկա լիագումար նիստին նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: