Սերժ Սարգսյանը ընդունել է Սերբիա այցելելու հրավերը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 8-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-սերբական միջպետական հարաբերություններում կարևոր դեր ունեցող միջխորհրդարանական կապերին։ Երկուստեք ընդգծվել է օրենսդիր մարմինների համագործակցության զարգաց ման անհրաժեշտությունը, ինչը, զրուցակիցների համոզմամբ, բխում է հայ և սերբ ժողովուրդների ավանդական բարեկամության ոգուց։ Այդ համատեքստում կարևորվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեության ակտիվացումը, որն իր դրական ազդեցությունը կունենա նաև խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում համագործակցության ամրապնդման վրա։

Նշելով, որ Սերբիայում այժմ ակտիվորեն ընթանում է ԵՄ հետ ինտեգրման գործընթաց, և իր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է անդամակցությունը ԵՄ-ին, Սերբիայի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ իր համոզմամբ, փոխադարձ օգտակար կլինի այս ընթացքում Հայաստանի հետ՝ որպես ԵԱՏՄ անդամի, ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ փորձի փոխանակումը՝ հաշվի առնելո վ նաև, որ Հայաստանը ևս իր արտաքին քաղաքականության օրակարգում կարևորում է ԵՄ հետ համագործակցության զարգացումը։

Մայա Գոյկովիչը կարևորել է բարձր մակարդակի փոխայցերը և հույս հայտնել, որ ՀՀ Նախագահն այս տարի կայցելի Սերբիայի Հանրապետություն, որի շրջանակներում ևս առիթ կլինի քննարկել միջխորհրդարանական հարաբերությունները։

Հանդիպմանը քննարկվել են նաև միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Սերբիայի պատվիրակությունների համագործակցությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Մայա Գոյկովիչը նշել է, որ իր երկրի փորձից ելնելով, Սերբիայում խորապես համոզված են, որ խնդրի կարգավորումը հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միայն խաղաղ ճանապարհով և բացառապես երկխոսության միջոցով։

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ սիրով ընդունում է գործընկերոջ հրավերը՝ այցելելու Սերբիա: Նա ընդգծել է, որ Հայաստանը բաց և անկեղծ է Սերբիայի հետ իր փոխհարաբերություններում, շահագրգռված է զարգացնելու միջպետական կապերը՝ փոխվստահության և համագործակցության մթնոլորտում:

Տեսանյութեր

Լրահոս